
2019 թվականի սեպտեմբերին Թուրքիայում տեղի ունեցավ ‹‹Նուգա Բեսթ›› ընկերության համառուսաստանյան համաժողով ‹‹Ուժը միասնության մեջ է›› խորագրով: Համաժողովը իր շուջն էր հավաքել ոչ միայն ռուսաստանյան ‹‹Նուգա Բեսթ››-ի դելերներին, այլև հայաստանյան և կորեացի գործընկերներին:
Համաժողովի մասնակից դելերները փոխանակվեցին իրենց փորձով, հաջողության գաղտնիքներով, ապագա ծրագրերով: Համաժողովը յուրաքանչյուր մասնակցի համար դարձավ իսկական ոգեշնչման աղբյուր: Մեզ՝ հայերիս համար ամենահուզիչ և ոգևորող պահն այն էր, երբ օտարազգիները հայերենով երգեցին «Իմ Հայաստան» երգը: Բացի դրանից համաժողովը տեղի էր ունենում հայերիս համար հարազատ հողում՝ պատմական Արևմտյան Հայաստանում ՝ հարուստ լազուր ծովերով և անվերջ ծովափերով:
Հիմնական զեկուցողներն էին ‹‹Նուգա Բեսթ››-ի կորեացի գործընկերները, ովքեր ներկայացրին իրենց հաճախորդների՝ առողջության վերաբերյալ ունեցած գաղափարները և մտածելակերպը: Յուրաքանչյուր մասնակից-դիլեր գործընկերներին ներկայացրեց իր սրահի նորությունները և պատմեց ապագա ծրագրերի մասին: Հատկանշական է, որ թե′ կորեացի և թե′ ռուս ու հայ գործընկերները չթաքցրեցին, որ ‹‹Նուգա Բեսթ››-ի սարքավորումների շնորհիվ օգնում են ոչ միայն իրենց գնորդներին, այլև առողջության սերմեր են ցանել նաև իրենց ընտարիքներում:
Համաժողովը սահուն կերպով վերածվեց Ռուսաստանում ընկերության 15-ամյակի տոնակատարության: Ներկաները ‹‹Նուգա Բեսթ›› ընկերությանը մաղթեցին բարգավաճում, ինչպես նաև ընկերության սարքավորումների մուտք յուրաքանչյուր ընտանիք՝ ազգերին որակյալ կենսակերպ պարգևելու համար:
Ուզո՞ւմ եք միանալ մեր թիմին.
դուք ամբիցիաներով եք և աշխո՞ւյժ
անընդհատ հասարակության համար անհրաժեշտ և եկամտաբեր բիզնես-գաղափանե՞ր եք փնտրում