×

Ունաբի օգտակարությունը

Հասուն մրգերի պտղամիսը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, օրգանական թթուներ, ածխաջրեր, թթուներ, C և P խմբի վիտամիններ, բետտա — կարոտին, ինչպես նաև B1, B2 և B5 խմբի վիտամիններ: Հանքային նյութերից` կալցիում, ֆոսֆոր, կալիում, երկաթ, մագնեզիում, կոբալտ և մեծ քանակությամբ յոդ:

 

Տերևներում, բնափայտում և արմատներում մեծ քանակությամբ ալկոլոիդներ և օրգանական թթուներ կան: Ունաբին իր բուժական հատկանիշներով հայտնի է եղել դեռևս շատ վաղ շրջաններից: Բուժական նյութերով օժտված են պտուղները, տերևները, սերմերը, բողբոջները, արմատները և բնափայտը:Ամենալավ արդյունք ապահովում են թարմ վիճակում օգտագործվող նյութերը: