×

ՀՀ Անկախությանը նվիրված միջոցառում

29.09.2016թ-ին NUGA BEST-ի Հր. Քոչար 24-30 հասցեում գտնվող խանութ-սրահում տեղի ունեցավ «Ազատագրում» ՀԿ-ի կողմից կազմակերպված միջոցառում:

 

Միջոցառման ընթացքում անկախ Հայաստանում առողջ ապրելակերպի քարոզման և իրականացման համար «Ազատագրում» մեդալով պարգևատրվեցին Հայաստանում NUGA BEST ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Գայանե Վահանի Նավասարդյանը և ՌԴ Կենտրոնական և Հարավային Ֆեդերատիվ շրջաններում, Իսրայելում, Վրաստանում Նուգա Մեդիքալ ընկերության պաշտոնական դիստրիբյուտոր Արթուր Տիգրանի Մգդեսյանը, պատվոգրերի և շնորհակալագրերի արժանացան ընկերության ղեկավարությունն ու աշխատակազմը:

 

Միջոցառմանը ներկա էին «Ազատագրում» ՀԿ-ի, Ոստիկանության Մալաթիայի վետերանների խորհրդի, «Մեծն Տիգրան» բարեգործական ՀԿ-ի, ՌԴ Դոնի մեծագույն զորք միջազգային «Կազակական» միության ՀՀ մասնաճյուղի ղեկավար անձնակազմն ու ներկայացուցիչները, NUGA BEST ընկերության մշտական հաճախորդները: Շնորհավորելու էին եկել նաև Սերո Խանզադյանի անվան դպրոցի սաները: