2014թ.-ի ապրիլի 25-ին երկօրյա այցով Հայաստանում էր գտնվում «Նուգա Մեդիքալ» ընկերության հիմնադիր Չո Սինգ Հյոնը:
Այցի շրջանակներում «Նուգա Մեդիքալ» ընկերության հիմնադիրը, Նուգա Բեսթի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցների և հյուրերի ուղեկցությամբ, Ծիծեռնակաբերդում իր հարգանքի տուրքը մատուցեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին և ծաղիկներ դրեց 1915թ. զոհ դարձած անմեղ հոգիների խորհրդանիշը հանդիսացող Անմար կրակի մոտ:
Հայաստանյան շրջագայության ընթացքում հյուրերն այցելեցին նաև Մատենադարան: Ընկերության նախագահը հիացմունքով էր լցված մեր հինավուրց արժեքների հետ հաղորդակից լինելու առիթով: