«NUGA BEST» ընկերությունը համաշխարհային շուկայում բարձրորակ ապրանքներ արտադրող ընկերությունների շարքում ճանաչվել է առաջատար և պարգևատրվել է «№1 ընկերությունն աշխարհում» և «№1 արտադրանքն աշխարհում» հավաստագրերով: Այդ հավաստագրերը հաստատում են հարավկորեական ընկերության կողմից արտադրվող ապրանքատեսակի բարձր որակը:
2009 թ.-ի հունվարին «Կոեկս Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի «Ադամանդյա սրահում» տեղի ունեցավ «Որակի համաշխարհային ստանդարտ»-ի հավաստագրի հանձնման արարողությունը, որին մասնակցում էր Հարավային Կորայի Էկոնոմիկայի և կրթության նախարար Լի Յուն Հոն: Նախարարության մասնակցությունը փաստում էր , որ ընկերությունը ընդգրկված է երկրի տնտեսության մեջ առաջատար համարվող ընկերությունների հնգյակում:
Հարկ է նշել, որ «NUGA BEST»-ը հավաստագիր է ստացել ոչ թե ապագա ծառայությունների, այլև ներկա ձեռքբերումների համար: Այս հանգամանքը մեկ անգամ ևս փաստում է արտադրանքի բարձր որակի և արտադրության գործընթացում առաջատար տեխնոլոգիաների օգտագործման մասին: Նախարար Լի Յուն Հոն նշել է, որ« NUGA BEST» ընկերության ապրանքներն աչքի են ընկնում բարձր որակով և իրենց կարևոր տեղն ունեն տեղական և համաշխարհային շուկայի զարգացման գործում: Նա «NUGA BEST»-ի նման կազմակերպություններին խոստացավ տրամադրել պետական աջակցություն: «NUGA BEST» ընկերությունն էլ իր հերթին խոստացավ ջանք չխնայել տեսականին ընդլայնելու և արտադրանքի որակը ավելի բարելավելու գործում:
Ընկերության գործունեությունն ուղղված է նաև համագործակցության շրջանակների ընդլայնմանը` հոգալով մարդկանց առողջության մասին և' երկրի ներսում և' նրա սահմաններից դուրս:
«NUGA BEST» ընկերությունը չի բավարարվում իր ունեցած ձեռքբերումներով, այլև շարունակաբար կատարելագործում է առողջությունը վերականգնող սարքավորումների արտադրությունը` ձևափոխելով սարքավորումների արտաքին տեսքը, չդադարելով նոր գիտական հետազոտություններ և նոր մշակումներ իրականացնել:
Ձգտելով բավարարել սպառողի պահանջները՝ ընկերությունը ողջ աշխարհում իրականացնում է նախնական աշխատանք պոտենցիալ գնորդների հետ և ձգտում արդարացնել նրանց սպասումները` օգտագործելով առաջատար տեխնոլոգիաներ: