×
Տուրմանային կերամիկա

 

Տուրմանային կերամիկան տուրմալինի, գերմանիումի, էլվանի և հրաբխային ապարների բարդ համաձուլվածք է: Տաքացման ժամանակ այն դառնում է երկարալիք ինֆրակարմիր ճառագայթների, ցածր մագնիսական դաշտերի, միներալների և բացասական լիցքավորված իոնների աղբյուր:

 

Տուրմալինը կիսաթանկարժեք, բազմերանգ քար է: Տուրմալին նշանակում է «Խառը գույներով քար»: Լեգենդի համաձայն, երբ տուրմալինը թռչում էր Արևից դեպի Երկիր, կլանել է իր մեջ ծիածանի բոլոր գույները: Տուրմալինը մի շարք «հանրահայտ» զարդերի բաղկացուցիչ մաս է: Եկատերինա 2-րդ թագուհու «Խաղողի վազ» զարդը՝ Շվեդիայի արքա Գուստավ 8-րդի նվերը, պատրաստված է վարդագույն տուրմալինից: Տուրմալինն է զարդարում Աննա թագուհու թագը:

 

 

Բացի գեղեցիկ քար լինելուց տուրմալինն ունի նաև մի շարք օգտակար հատկություններ: Տուրմալինի բաղադրության մեջ մտնում են՝ կալիում, կալցիում, մանգան, երկաթ, յոդ, ֆտոր և այլն, ընդհանուր առմամբ Մենդելեևի պարբերական աղյուսակի 26 տարր: Տուրմալինն էներգիայի աղբյուր է, տաքանալուն պես այն արձակում է ինֆրակարմիր երկարալիք ճառագայթներ: Այն հանդիսանում է նաև մագնիսական դաշտի և իոնիզացիայի աղբյուր:

 

 

Գերմանիումը թանկ է ինչպես ոսկին և փխրուն՝ ինչպես ապակին: Գերմանիումը միկրոէլեմենտ է, որը մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող մի շարք գործընթացների: Գերմանիում են պարունակում սխտորը, սոխը, ալոեն, կաթը, բակլազգիները և այլ մթերքներ:

 

Գերմանիումի հատկություններն են՝

 

 

Էլվան կելտերենից թարգմանաբար նշանակում է ՝ սպիտակ քար: Կորեացիները կարծում են, որ էլվանն ունի առողջարար հատկություն: Էլվանը դրական է ազդում մաշկի վրա, այն մտնում է մաշկի խնամքի համար նախատեսված մի շարք կրեմների բաղադրության մեջ:

 

Այս միներալը «փափկեցնում է» ջուրը և մաքրում այն՝ կլանելով ծանր մետաղներն և թունավոր նյութերը:

 

Էլվանը ժամանակակից կորեական ինտերիերի անբաժանելի մասնիկն է դարձել: Նրանից պատրաստում են մահճակալներ, սաունայի համար նստարաններ, վառարաններ, տան պատերն ու հատակը, անգամ սպասք: Հետաքրքրական է, որ անգամ խորովածի ապարատները պատրաստված են էլվանից:

 

Հրաբխային ապարների շնորհիվ տուրմանային կերամիկան ստանում է իր ամրությունը: Դեռ հնագույն ժամանակներից մարդկանց հայտնի էին հրաբխային ապարների օգտակար հատկությունները:

 

Հրաբխային ապարները