×
Ուղերձներ

ՄԵՆՔ ԿՍՏԵՂԾԵՆՔ ԱՌՈՂՋ ԵՎ ՋԵՐՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՎ ՄԵՐ ԱՌԱՋԱՎՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ ԵՎ ՍԵՐԸ

 

Մարդասիրություն, առողջություն և երջանկություն…
Եվ այս ամենից առաջնայինն առողջությունն է:

 

«NUGA MEDICAL» ընկերությունը մասնագիտացված է կենցաղային ջերմատաքացուցիչ սարքերի և բժշկական սարքավորումների արտադրության և վաճառքի գծով, որոնք պահպանում և վերականգնում են մարդու առողջությունը (ընկերությունը 1994 թ.-ին պարգևատրվել է «IR»-ի խրախուսական պարգևով, 1995 թ.-ին ստացել է Հարավային Կորեայի գիտության և տեխնոլոգիայի նախարարության կողմից հաստատված պարգևը): 2002 թվականից սկսած  «NUGA BEST» ընկերության սարքավորումները ճանաչում են գտել համաշխարհային շուկայում և լայնորեն օգտագործվում են աշխարհի ավելի քան 95 երկրներում:


Ընկերության արագ աճը հնարավոր է դարձել շնորհիվ նոր արտադրանքի մշակման  և ընկերության կարգախոսի. «Առողջություն, սեր և ծառայություն ողջ աշխարհում»:


«NUGA MEDICAL»-ը հասարակության առողջության պահպանման գործում իր առաքելությունն է համարում մարդկանց բարձրորակ սարքավորումներ և բարձրակարգ սպասարկում տրամադրելը:


Բացի այդ իր գիտահետազոտական խմբի և կոնստրուկտիվ լուծումների շնորհիվ     «NUGA BEST» ապրանքանիշը համաշխարհային շուկայում ունի առաջատարի իր կայուն տեղը նմանօրինակ սարքավորումների շարքում:    


«NUGA BEST» -ը շարունակելու է ընդլայնել իր հնարավորությունները  կադրերի պատրաստման և գիտելիքների ամրապնդման միջոցով:


Ունենալով «Դեպի առաջ» կարգախոսը՝ «NUGA BEST» ընկերությունն իր ողջ ներուժը կներդնի առողջ և ջերմ հասարակություն ստեղծելու համար` հաշվի առնելով այդ հասարակության ազգային առանձնահատկությունները, սոցիալ-տնտեսական վիճակը:


Մենք հրավիրում ենք ձեզ միանալ մեզ և կերտել նոր ապագա     «NUGA BEST» -ի հետ միասին:

 

 

Շնորհակալություն:

NUGA Global-ի նախագահ
Չո Սինգ Հյոն

 

ՀԱՐԳԵԼԻ ԳՆՈՐԴՆԵՐ ԵՎ ՕԳՏԱՏԵՐԵՐ,

 

Մեր ընկերությունը շատ կարճ ժամանակահատվածում հասել է ներկայիս բարձունքներին՝ իր ջանքերի, բարձրորակ սարքավորումների, իրենց գործի նվիրյալ դիլերների և վերջապես առողջություն ու սեր սփռելու շնորհիվ:


Գրագետ ղեկավարման արդյունքում «NUGA MEDICAL» ընկերությունը ներկայումս կանգնած է տնտեսական վերելքի եզրին:  «NUGA MEDICAL»-ը, անցնելով մեկ քայլ առաջ իր մրցակիցներից, իրականացնում է որակի վերահսկման հատուկ գործընթաց, որը ընդունված է սպառողների կողմից:


Պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելու նպատակով «NUGA MEDICAL»  ընկերությունն իրականացնում է տարբեր ծրագրեր, ինչպես նաև նպաստավոր պայմաններ է ստեղծում, որ տաղանդավոր մասնագետները մշտապես ցուցաբերեն ակտիվություն և իրենց ներդրումն ունենան ընկերության ու հասարակության զարգացման գործում:


Մենք կիրականացնենք ռազմավարական ղեկավարում: Ապագայի ծրագրերի և ընկերության անընդհատ աճի համար մենք պարբերաբար կկազմենք և կյանքի կկոչենք մեր ռազմավարական պլանները, որոնք կմշակվեն՝ ելնելով մեր ընկերության առանձնահատկություններից:


Ձգտելով բարձր արժեքների՝ մենք կկատարենք մեր ուրույն ներդրումը հասարակությանը երջանիկ դարձնելու և նրան ծառայելու գործում:


Մենք պատրաստ ենք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները և բավարարել մեր սպառողների կարիքները:

 

 

Շնորհակալություն:

NUGA Global-ի Գործադիր տնօրեն
Քիմ Հոնգ-ջի