×
Ընկերության մասին

 

«NUGA MEDICAL» ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին  Հարավային Կորեայում: Այն  երիտասարդ, նորարար կազմակերպություն է, որն արտադրության մեջ առաջատար տեխնոլոգիաներ ներդնելով աշխատում է բավարարել իր գնորդների պահանջները:


Ընկերության նպատակն է սիրով ծառայել մարդկանց, բարելավել նրանց առողջությունը: Ընկերությունն առանձնանում է իր սպասարկման բարձր մակարդակով, ինչը նրան հնարավորություն է տալիս համապատասխանել համաշխարհային չափանիշներին:


Շնորհիվ կուտակած փորձի՝ ընկերության մարքեթինգային քաղաքականությունը տարբերվում է մյուս ընկերություններից  իր զարգացման դինամիկությամբ և առաջադիմությամբ: Ընկերության մարքեթինգային առանձնահատկությունն այն է, որ սպառողին հնարավորություն է տրվում արտադրանքը տեղում փորձարկել՝ առանց ժամանակային սահամանափակման: Մարքեթինգի այս եղանակը հնարավորություն է տալիս համաշխարհային շուկայում լինել առաջատար և առավել մեծ ճանաչում ունենալ սպառողական շուկայում:


Աշխարհի տարբեր ծայրերում ստեղծելով իր բազմաթիվ ներկայացուցչությունները՝ ընկերությունը հսկայական աշխատանք է կատարում  իր արտադրանքի որակն ու աճն ապահովելու համար: