×
Nuga Best «Health»


NUGA BEST ընկերությունը ներկայացնում է «Առողջություն» հավաքածուն, որը բաղկացած է ` տուրմանային մեդալիոնից և ապարանջանից:

 

Հնագույն ժամանակներից ի վեր մարդիկ կրել են զանազան մանյակներ, ապարանջաններ և այլ իրեր, որոնք պատրաստվել են տարբեր բնական նյութերից: «Առողջություն» հավաքածուն նախատեսված է օրգանիզմի վերականգման համար:

 

«Առողջություն» հավաքածուն պատրաստված է տուրմանային կերամիկայից, որը  NUGA BEST ընկերության կողմից արտադրված սարքավորումների անբաժան մասն է կազմում: Տուրմանային կերամիկան տուրմալինից, գերմանիումից, էլվանից և հրաբխային ապարներից բաղկացած համաձուլվածք է:

 

Օրգանիզմի վրա ազդող հիմնական գործոններն են` երկարալիք ինֆրակարմիր ճառագայթները (ԵԻԿՃ) և թույլ մագնիսական դաշտը:

 

Մագնիսական դաշտի ազդեցության սկզբունքը կայանում է նրանում, որ տուրմալինի և գերմանիումի բյուրեղներն ունեն էլեկտրական հատկություններ: Նրանք էլեկտրականանում են շփման և տաքացման արդյունքում, որի ժամանակ բյուրեղի մի մասը լիցքավորվում է դրական (+), իսկ մյուսը բացասական (-) լիցքով: Այսպիսով ստեղծվում է ինդուկցիոն էլեկտրական դաշտ:

 

Թույլ մագնիսական դաշտը ոչնչացնում է ազատ ռադիկալները, ավելացնում է հյուսվածքների իոնային ակտիվությունը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և ունի հակաալերգիկ ազդեցություն:

 

«Առողջություն» հավաքածուն կրելու արդյունքում՝ մարդու մարմնի ջերմահաղորդման, մարմնի և հագուստի հետ շփման շնորհիվ տուրմանիումը տաքանում է: Եվ այսպիսով թույլ մագնիսական դաշտն ու երկարալիք ինֆրակարմիր ճառագայթները սկսում են ազդել նյարդային, էնդոկրին և արյունատար համակարգերի վրա: