×
NM-700 «Ուլտրաձայն»


«NUGA BEST» ընկերության NM-700 «Ուլտրաձայն» սարքը բաղկացած է 2 մասից՝ ուլտրաձայնային և միոստիմուլիացիոն:

 

Ի՞նչ է ուլտրաձայնը:


Ուլտրաձայնը բարձր հաճախականության ձայնային ալիք է, որը չի ընկալվում մարդու լսողության կողմից (մարդ լսում է 16-20 000 Հց հաճախականության շրջանակում):

 

ՈՒլտրաձայնի ազդեցություն
 
Վայրկյանում ավելի քան միլիոն տատանում կատարելով, ջերմության խոր ներթափանցմամբ, արյան շրջանառության ակտիվացմամբ, անոթների լայնացմամբ, բարձրացնելով իմունիտետը՝ վերացնում է ցավի և բորբոքման պատճառները:

 

  • մերսման ազդեցություն՝ բջիջների ակտիվացում
  • ջերմային ազդեցություն՝ խորը և արդյունավետ ներթափանցման շնորհիվ լավանում է արյան շրջանառությունը
  • օրգանիզմը մաքրելու ազդեցություն
  • ավելորդ ճարպային շերտի քայքայում
  • հակաբակտերիալ, հակաբորբոքային ազդեցություն(բակտերիաները, որոնք բորբոքման պատճառ են դառնում, ոչնչանում են օրգանիզմի ջերմության 0.5-1.5° բարձրանալու դեպքում, ավելի ուժեղները՝ 5-8° բարձրանալու դեպքում)
  • թթվահիմնային հավասարակշռության ապահովում
  • հակաալերգիկ ազդեցություն
  • ցավազրկող ազդեցություն:
     


ՈՒլտրաձայնը մաշկի համար


 
Իր հատկությունների շնորհիվ ուլտրաձայնը դրական է ազդում մաշկի վրա: Շատ տարածված է մաշկի ուլտրաձայնային մերսումը: Նմանօրինակ մերսման առանձնահատկությունն այն է, որ հարմար է ցանկացած մաշկի համար:      Ուլտրաձայնային մերսումն օգնում է վերադարձնել դեմքի գույնն ու մաշկի որակը, վերացնել «2-րդ կզակը» մաքրել դեմքի ծակոտկեները, հեռացնել մաշկի մեռած բջիջները, վերականգնել մաշկի առաձգականությունն ու վերացնել մակերեսային կնճիռները:

 

Ի՞նչ է միոստիմուլիացիան


 
Միոստիմուլիացիան ցածր հաճախականության իմպուլսների ներգործությունն է մկանների, հյուսվածքների, ներքին օրգանների բնականոն աշխատանքի վերականգնման համար: Կոսմետոլոգիայում միոստիմուլիացիան լայն տարածում ունի: Այն օգտագործում են կազմվածքի, դեմքի կորեկցիայի, ցելյուլիտի դեմ պայքարի, մկանային զանգվածի աճի, մկանների մարզման և ամրացման համար:


 

  • Միոստիմուլիացիայի հիմնական արդյունքը մկանների ամրացումն է: Դրան զուգահեռ ակտիվանում են արյան և ավշի շրջանառությունը, կարգավորվում է նյութափոխանակությունը և հորմոնալ ֆոնը:
  • Կոնքային մկանների վրա ազդեցության շնորհիվ վերանում է ցելյուլիտը նշված հատվածում:
  • Մեջքի մկանների ամրացումը ողնաշարային մի շարք խնդիրների համար պրոֆիլակտիկա է:
  • Որովայնի մկանների միոստիմուլիացիան նպաստում է ներքին օրգանների աշխատանքի կարգավորմանը:
  • Միոստիմուլիացիան աշխատում է նաև դեմքի մկանների հետ: