×
J5 դեմքի և մարմնի մերսիչների հավաքածու


«NUGA MEDICAL» ընկերությունը ներկայացնում է նոր ապրանքատեսակ՝ J5 մերսիչների հավաքածուն: Տուրմանային կերամիկայից մերսիչների հավաքածուն օգնում է հետևել ձեր առողջությանն ու գեղեցկությանը ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ:


Մերսումը մարդու օրգանների և հյուսվածքների վրա ռեֆլեքսային ազդեցության հնագույն մեթոդ է: Հնուց ի վեր Արևելքում կիրառում էին մերսման համար նախատեսված տարբեր միջոցներ՝ ձողեր, օղեր, գլաններ: Այս առարկաները պատրաստված էին առողջարար ազդեցություն ունեցող տարբեր արժեքավոր նյութերից, փայտից:


Մերսումն այսօր էլ չի կորցրել իր ակտուալությունը, ընդհակառակը, իր ամուր հիմքերն է գցել ժամանակակից մարդու կյանքում: Այն թուլացնում է մկանները, բարձրացնում տրամադրությունը և անգամ ապահովում գեղեցիկ արտաքին: Ժամանակակից մերսիչները զուգակցում են մերսման հնագույն արվեստը և ժամանակակից տեխնոլոգիաները:

 

J5 հավաքածուն ներառում է 3 մերսիչ

 

  • J5-1 մերսիչ դեմքի ուրվագծի համար
  • J5-2 մերսիչ դեմքի համար
  • J5-3 մերսիչ մարմնի համար

 

J5-1 մերսիչ դեմքի ուրվագծի համար


Տարիների ընթացքում այտերը կորցնում են իրենց կորությունն ու «կախվում», կզակի հատվածում հայտնվում են ճարպային կուտակումներ: J5-1 մերսիչը նախատեսված է դեմքի ստորին, պրոբլեմատիկ հատվածի մերսման համար:


Դրա օգնությամբ կարելի է խթանել և հարթեցնել կզակի մկանները՝ դարձնելով դեմքի եզրագիծը ձիգ և երիտասարդ: Մկաններն ամրանում են, նվազում է այտուցվածությունը, դեմքի ուրվագիծը դառնում է ավելի հստակ:


 
Օգտագործման եղանակը
 
Մերսումից առաջ պետք է դեմքը մաքրել դիմահարդարումից: Հարմար նստել, թուլացրել մկանները, անվակները դնել  կզակին և մերսել  դեմքը կզակային հատվածից   վեր-վար:
 
 
J5-2 մերսիչ դեմքի համար
 
Երիտասարդ տարիքում դեմքի մաշկը ձիգ է, թարմ ու առաձգական: Ժամանակի ընթացքում մաշկը կորցնում է իր խոնավությունը, դառնում բարակ, չոր, ի  հայտ են գալիս կնճիռներ: Մաշկի վիճակը բարելավել հնարավոր է մերսման միջոցով:


J5-2-ի անվակներով հեշտ է հարթել դեմքի թուլացած հատվածները: Տուրմանային մերսումը մաշկը դարձնում է ձիգ և առաձգական, լավացնում մաշկի գույնը, հանում հոգնածությունը: Բացի այդ մերսումը ակտիվացնում է կոսմետիկ միջոցների ազդեցությունը, խթանում մաշկի վերականգնումը:


Օգտագործման եղանակը
 
Մերսել  դեմքն՝ անվակները տարուբերելով դեմքի մերսման հիմնական գծերի երկայնքով:Մերսումը  կարելի է զուգակցել մաշկի խնամքի հատուկ միջոցների օգտագործմամբ:
 
J5-3 մերսիչ մարմնի համար


Մերսումը դրական է ազդում ողջ օրգանիզմի վրա, ինչպես նաև օգնում է ազատվել ավելորդ քաշից և ցելյուլիտից: Ակտիվացնում է ավշի շրջանառությունը, նորմավորում նյութափոխանակությունը, լավացնում մաշկի վիճակը:


J5-3 մերսիչը խթանում է մկանները, հարթեցնում մաշկի ռելիեֆը, նպաստում սլացիկ կեցվածք ունենալուն:
 


Օգտագործման եղանակը


Նուրբ մերսել  ձեռքերը, ոտքերը, ուսերը և մարմնի այլ հատվածներ: Մերսման ընթացքում պետք չէ ուժեղ սեղմել մաշկը:


 
Մերսման օգուտը


Տուրմանային կերամիկայով մերսումը շատ հեշտ է, իսկ արդյունքը  երկար սպասեցնել չի տալիս: Մերսումը կօգնի հետևել մաշկի առողջությանը, կանխել ծերացումը, լավացնել արյան շրջանառությունը, խթանել սննդարար նյութերի և թթվածնի հոսքը դեպի պրոբեմատիկ հատված: