×
Տուրմանային մատ NM-75


Ինչպե՞ս անել, որ նստակյաց կյանքը չվնասի առողջությանը, այլ, ընդհակառակը, նպաստի վերականգնմանը: Իսկ դա  հնարավո՞ր է  արդյոք: Այս հարցի պատասխանը երկար ժամանակ փնտրում է առողջ ապրելակերպի համար նախատեսված սարքավորումների արտադրության գծով համաշխարհային լիդեր հանդիսացող հարավկորեական «NUGA MEDICAL» ընկերությունը: Եվ գտել է դրա պատասխանը՝ ստեղծելով բացառիկ տուրմանային մատ NM-75-ը:


Ժամանակակից մարդը շատ ժամանակ է անցկացնում նստած վիճակում, միջինում 9 ժամ՝ տրանսպորտում, աշխատավայրում, երեկոյան հեռուստացույցի առաջ հանգստանալիս, համակարգչի մոտ աշխատելիս:


Նստակյաց կյանքի վտանգը կայանում է նրանում, որ մարդը էներգիա գրեթե չի ծախսում, բայց միևնույն ժամանակ կուտակում է մի շարք խնդիրներ՝ ճարպակալում, օստեոխոնդրոզ, պրոստատիտ, թութք և այլն:

 

NM-75-ը՝
 

  • նորմավորում է փոքր կոնքի օրգանների արյան շրջանառությունը
  • մեղմացնում է կոնքի, պոչուկի վրայի ծանրաբեռնվածությունը
  • նվազեցնում է ցավային զգացողությունները
  • բարելավում է շագանակագեղձի աշխատանքը
  • ազատում է փորկապությունից
  • օգնում է վերականգնվել ծննդաբերությունից հետո
  • բարձրացնում է իմունիտետն ու կանխարգելում վիրուսային հիվանդությունների զարգացումը:

 


Ի՞նչ է իրենից ներկայացնում NM- 75-ը


Այն յուրօրինակ մերսիչ է գորգ- ներքնակի տեսքով, որի մակերևույթին կան տուրմանային կերամիկայից քարեր: Սարքի անգնահատելի առավելությունն իր իդեալական չափսերի  մեջ է: Այն հեշտությամբ տեղավորվում է փոքրիկ պայուսակում, ինչը ենթադրում է, որ սարքից կարող եք օգտվել ոչ միայն տանն, այլև աշխատավայրում, ամառանոցում և անգամ երկար ճանապարհորդության ժամանակ:


Վարորդները կգնահատեն NM-75-ի առավելությունները: Այն հարմար է վրան նստելու կամ մեջքի հետևում դնելու համար: Անգամ անջատված վիճակում մերսիչը կապահովի իր առողջարար ազդեցությամբ:

 

Ինչպե՞ս է աշխատում NM-75 մերսիչը


Տուրմանային կերամիկան ունի յուրօրինակ առողջարար ազդեցություն՝ արձակում է ինֆրակարմիր ջերմություն , ապահովում թույլ մագնիսական դաշտ և իոնիզացնում օդը, կատարում կետային մերսում և այրում:


Ինֆրակարմիր ճառագայթները համապատասխանում են առողջ բջջի ճառագայթման սպեկտորին, այդ պատճառով մարդու օրգանիզմն առանց խոչընդոտների դրանք ներս է թողնում : Ինֆրակարմիր ջերմությունը տաքացնում է մարմնի բոլոր կենսաբանական ակտիվ կետերը, ակտիվացնում է բոլոր դրական ռեակցիաները: Օգնում է հանել հոգնածությունը դժվար աշխատանքային օրվանից հետո և ապահովել կենսաէներգիայի հոսք:


Իոնիզացիան մեծ նշանակություն ունի իմունիտետի բարձրացման համար: Մերսման ընթացքում տուրմանային կերամիկան օդը հագեցնում է իոններով: Նման կերպ դուք ստանում եք մաքուր օդի չափաբաժին, ինչը շատ կարևոր է հատկապես ավտոմեքենաներով լի քաղաքներում:


Սարքի ստեղծած մագնիսական դաշտը վերականգնում է օրգանիզմի խախտված մագնիսական դաշտը: Շրջապատելով իրեն հեռուստացույցներով, հեռախոսներով և կենցաղային տեխնիկայով՝ մարդն ամեն օր խախտում է իր մագնիսական դաշտի հավասարակշռությունը: Վերականգնել այն  հնարավոր է միայն  տուրմանային կերամիկայի շնորհիվ, ինչը դրական է ազդում արյան շրջանառության վրա:


Կետային մերսումն ապահովում են կերամիկայից քարերը, որոնք տեղադրված են NM-75 –ի մարկերևույթին: Մերսման նման տեսակը թուլացնում է մկանները, հանում է այտուցն ու բորբոքումը, հանգստացնում նյարդային համակարգը: Մերսումից հետո մարդն իրեն զգում է հանգստացած և էներգիայով լի:


Այրումը  հին արևելյան բժշկական մեթոդ է, որն ակտիվացնում է հորմոնների և ֆերմենտների արտադրությունը, ինչն անհարժեշտ է ամուր իմունիտետի համար: Այրում տեղի է ունենում 65-70 ջերմաստիճաններում, սակայն ի տարբերություն ավանդական այրմանը, այս այրումը  մաշկի վրա հետքեր չի թողնում:


NM-75-ով այրման արդյունավետությունը շատ ավելի բարձր է, դա պայմանավորված է տուրմանային կերամիկայի վեցանկյուն կառուցվածքով և սարքի վրա դրանց կիպ շարվածքով, ինչը մեծացնում է սարքի ազդեցության տիրույթը:

 

Ինչպե՞ս օգտվել  մերսիչ  NM-75-ից
 

  • օգտագործման հիմնական տարբերակը  նստած վիճակում  օգտագործելն է , հենց այդ նպատակով է ստեղծվել մերսիչը(նման տարբերակի դեպքում փոքր կոնքի օրգաններում լավանում է արյան շրջանառությունը, համապատասխանաբար նաև օրգանների սնուցումը, ինչն էլ նպաստում է դրանց ֆունկցիոնալ կարգավորմանը)
  • NM-75-ի օգնությամբ դուք կազատվեք անդադար հազից, եթե օգտագործեք կրծքավանդակի վրա ՝ ազդելով բրոնխների ու թոքերի վրա, ինչը հատկապես ակտուալ է ցուրտ եղանակին
  • ստամոքսի աշխատանքը լավացնելու և միևնույն ժամանակ անցանկալի կիլոգրամներից ազատվելու համար պետք է սարքն օգտագործել որովայնի վրա
  • NM-75-ի վրա կարելի է պառկել՝ տաքացնելու համար մեջքն ու գոտկատեղը: