×
E5 ոտքերի մերսիչ


Մերսիչը ցուցված է՝


 

  • արյան և ավշի շրջանառության խանգարումների դեպքում
  • ոտքերի անոթների վնասվածքների դեպքում  (երակների վարիկոզ լայնացում, շաքարային դիաբետ, «դիաբետիկ ոտք»)
  • ոտնաթաթի դեֆորմացիայի դեպքում
  • հարթաթաթության դեպքում
  • արթրիտի և արթրոզի դեպքում
  • ոտքերում ծանրության և հոգնածության զգացողության դեպքում:

 


Բացի այդ մերսիչը կօգնի ազատվել մկանային լարվածությունից, ձգվածությունից, այտուցներից, ձեռքերի և ոտքերի սառնությունից: Այն դրական է ազդում ներքին օրգանների աշխատանքի վրա, բարձրացնում է իմունիտետն ու տոնուսը:

 

Իսկ ինչպե՞ս է աշխատում E5 մերսիչը:


 
E5-ի գլխավոր նորարարությունը մերսիչի կենտրոնական հատվածում տեղադրված միոստիմուլիացիոն վահանակն է: Կարևորն այն է, որ վահանակի միջոցով հնարավոր է ազդել ոտնաթաթի ողջ երկայնքի վրա: Ազդակների  1-20 մակարդակները  հնարավորություն են տալիս օրգանիզմի առանձնահատկություններից ելնելով  ընտրել միոստիմուլիացիայի համապատասխան ուժգնությունը: Ձեր տրամադրության տակ է միոստիմուլիացիայի 4 ռեժիմներ՝ հանգստացնողից մինչև սպորտային:


     Միոստիմուլիացիոն վահանակի վրա տեղադրված են 10 ինֆրակարմիր լամպեր, որոնց ջերմությունը՝

 

 

  • խորը տաքացնում է ոտնաթաթը,
  • բարձրացնում է ցածր հաճախականության ազդակների աշխատանքի արդյունավետությունը,
  • նվազեցնում է հոդերի և անոթների բորբոքային պրոցեսներն ու ցավային զգացողությունը:

 
Միոստիմուլիացիոն վահանակն  այնպես է տեղադրված, որ առավելագույնս արդյունավետ է աշխատում ոտնաթաթի կորության հետ, ինչը շատ կարևոր է հարթաթաթության և ոտնաթաթի դեֆորմացիաների հետ աշխատանքում:


Չմոռանանք նշել  հավելյալ աքսեսուարները՝ ձեռքերի միոստիմուլիատորն ու միոստիմուլիացիոն գլխիկները: Սրանք օգտագործվում են միոստիմուլիացիայի հիմնական ռեժիմի հետ մեկտեղ՝  ակտիվացնելով դրա արդյունավետությունը ու հանելով մարմնի վերին հատվածում առկա ցավը:


E5-ի արտաքին վահանակը  պատված է տուրմանային կերամիկայով, որն ունի այնպիսի օգտակար հատկություններ, ինչպիսիք են ինֆրակարմիր ջերմությունը, իոնիզացիան և մագնիսաթերապիան:


Վահանակի երկու հատվածում առկա են  7մմ բարձրությամբ տուրմանային կերամիկայից բրգիկներ, ինչը շատ լավ պրոֆիլակտիկա է հարթաթաթության համար և միևնույն ժամանակ մերսման ընթացքում ապահովում են ոտնաթաթի ճիշտ դիրքը: Տուրմանային հարթակը տաքանում է 50°C, 60°C, 70°C   ջերմաստիճանի սահմաններում:


Թեքման օպտիմալ չափը հնարավորություն է տալիս սարքից օգտվել նստած վիճակում: Այժմ դուք կարող եք համադրել աշխատանքը, ուսուցումն ու հանգիստը առողջության վերականգնման հետ:

 

Ինչպե՞ս օգտվել E5 բիոմերսիչից


E5 բիոմերսիչը նախատեսված է ոտքերի, ձեռքերի, ինչպես նաև մարմնի այլ հատվածների մերսման համար: Ոտքերի մերսման համար գոյություն ունեն մի քանի տարբերակներ՝

 

 

  • մերսիչի վահանակի ներքին հատվածի օգտագործումը հաճելի միոստիմուլիացիա ապահովելու համար,  զուգահեռաբար կարելի է օգտագործել ձեռքերի միոստիմուլիացիան և միոստիմուլիացիոն գլխիկները
  • ընտրում ենք անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմը և ակտիվորեն քայլում տուրմանային հարթակի վրա
  • հարթաթաթության դեպքում կանգնել արտաքին տուրմանային հարթակի բարձր հատվածի վրա:

 


    E5-ի բիոմերսիչը չունի տարիքային սահմանափակում և ձեր ընտանիքի համար կդառնա անփոխարինելի սարք:

 

 

Օգտվողի ձեռնարկ