×
E3 միոստիմուլիացիոն գոտի


Գեղեցիկ կազմվածքը, ձգված մկանները, ավելորդ քաշի բացակայությունը ոչ միայն էսթետիկ , այլև առողջապահական հարց է: Թույլ մկաններն ու ավելորդ քաշը կարող են առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ՝ ազդելով ողնաշարի, ներքին օրգանների և ընդհանրապես մարդկանց ինքնազգացողության վրա:


«NUGA BEST» ընկերությունը ստեղծել է հատուկ գոտի, որը կաշխատի թե՛ ձեր կազմվածքի և թե՛ ձեր օրգանիզմի հետ:


E3 միոստիմուլիացիոն գոտին ստեղծված է յուրօրինակ տեխնոլոգիայով՝ միավորելով իր մեջ միոստիմուլիացիա, տուրմանային կերամիկա ու կարմիր լուսադիոդներ:


Միոստիմուլիացիան հնարավորություն է տալիս ակտիվացնել գրեթե բոլոր մկանները, ներքին օրգանների հարթ մկանները, խթանում է խոշոր անոթների պատերի աշխատանքը, մաքրում մազանոթները, ինչի արդյունքում՝

 

  • հանում է մկանային ցավն ու լարվածությունը,
  • լավացնում նյութափոխանակությունը, արյան և ավշի շրջանառությունը,
  • նվազեցնում ճարպային կուտակումները:

 

E3 միոստիմուլիացիոն գոտին ունի աշխատանքի 20 մակարդակ   տարբեր խմբի մկանների մարզման համար: Աշխատանքային ծրագրում ներառված են իմպուլսների տարբեր տեսակներ, որոնք հաջորդում են մեկը մյուսին: Մկանների մարզումը տեղի է ունենում մեղմ ռեժիմով. նախ միոստիմուլիացիայի ազդեցությունը ցածր է, այնուհետև աստիճանաբար մեծանում է, հետո՝ կրկին նվազում:


Միոստիմուլիացիայի նման ազդեցությունից հետո ձեզ չի սպառնում մկանային ցավ, քանի որ օրգանիզմից ակտիվորեն դուրս է բերվում կաթնաթթուն:


Օգտագործեք E3 միոստիմուլիատոր գոտին ամեն օր և առաջին շաբաթվա վերջում կնկատեք ձեր կազմվածքի փոփոխության առաջին նշանները: Առավելագույն արդյունքի հասնելու համար պետք է շարունակական օգտագործում և ինտենսիվության ավելացում:

 

Օգտագործման տարբերակները՝


Որովայնի  մկանների համար

 

Գոտին ամրացնում է որովայնի մկանները, որոնք ապահովում են ներքին օրգանների և ողնաշարի ճիշտ դիրքը: Միևնույն ժամանակ վերացնում է փորկապությունը և լավացնում արտաթորման ուղու  կծկումները:

Որովայնի հատվածում գոտին պետք է օգտագործել 3 հիմնական դիրքով՝

 

  • պորտից վերև՝ ստամոքսի աշխատանքի խթանման համար
  • պորտի հատվածում՝ ճարպակալման դեմ պայքարելու համար
  • պորտից ներքև՝ փորակապությունից ազատվելու համար

 

 

Այլ մկանների համար

 

Մկանների ձգվածության և մեջքի ցավի դեպքում գոտին տեղադրեք համապատասխան հատվածում:


Օգտագործեք միոստիմուլիատորը, եթե ձեր ոտքերն ու ձեռքերը մրսում են:


«NUGA BEST» E3 միոստիմուլիատոր գոտու օգտագործման միջին տևողությունը 20 րոպե է և օրվա մեջ 5 անգամից ոչ ավել:

 

 

Ի՞նչ արդյունք ակնկալել օգտագործումից՝

 

«NUGA BEST» E3 միոստիմուլիացիոն գոտին՝
 

  • կամրացնի ձեր մկանները, կբարձրացնի դրանց տոնուսն ու էլաստիկությունը
  • կմարզի ցանկացած մկան՝ անգամ ամենադժվար մարզվողները
  • կնվազեցնի ճարպային կուտակումները(մկանների աշխատանքի համար անհրաժեշտ է էներգիա, ինչի աղբյուրը ճարպերն են)
  • կլավացնի նյութափոխանակությունը(օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ 3-5 անգամ ավելի շատ թթվածին ու սննդարար նյութեր կստանա, արագ կերպով օրգանիզմից դուրս կբերվեն բջջի նյութափոխանակության արգասիքները, շլակները, կլավանա անոթների վիճակը)
  • կգեղեցկացնի կեցվածքը՝ մկանային կորսետի ձգման շնորհիվ:
  • կամրացնի ողնաշարը, կմեղմացնի օստեոխոնդրոզի դրսևորումները, կնպաստի ներքին օրգանների օպտիմալ աշխատանքին
  • կլավացնի մաշկի որակն ու գույնը,այն կդառնա ավելի հարթ, կվերանան ցելուլիտի դրսևորումները
  • դրական կազդի սրտանոթային համակարգի աշխատանքի վրա:

 

 

Օգտվողի ձեռնարկ