×
NM-85 տուրմանային ներքնակ


Տուրմանային կերամիկայից պատրաստված  ներքնակի վրա քնելով  արագ կլավանան այրվածքները, ոսկորների կոտրվածքները և մկանային հյուսվածքների վնասվածքները:


Տուրմանային ներքնակ NM-85-ը, իր պրակտիկ կիրառության շնորհիվ, կարծես ստեղծված լինի հենց մեզ՝ հայերիս համար: Տուրմանային ներքնակի օպտիմալ չափսերը հնարավորություն են տալիս այն տեղադրել թե՛ անկողնում, թե՛ բազմոցին և թե՛ գետնին: Միևնույն ժամանակ NM-85-ն ունի մեծ թվով տուրմանային քարեր, և մարդը գրեթե ողջ մարմնով կարող է գտնվել տուրմանային կերամիկայի առողջարար ազդեցության տակ և գիշերը՝ քնի ընթացքում, վերականգնել իր օրգանիզմը: Իսկ դա հատկապես կարևոր է արյան վատ շրջանառություն ունեցող մարդկանց համար՝ մասնավորապես ցուրտ եղանակին: Տուրմանային ներքնակի վրա կարող են միաժամանակ նստել 2-3 հոգի: Այն շատ օգտակար է ապագա մայրիկների համար՝ ապահովելով հղիության թեթև ընթացք և պտղի լավ սնուցում , ինչպես նաև նորածինների համար՝ ապահովելով փոքրիկներին բարձր իմունիտետով: NM-85 տուրմանային ներքնակով կարելի է նաև ծածկվել ՝  որովայնի խոռոչի օրգանների աշխատանքը լավացնելու  և ծնկահոդի վնասվածքները վերականգնելու համար:


Իրար կիպ դասավորված տուրմանային քարերն ապահովում են կետային մերսում՝ ազդելով կենսաբանական  ակտիվ կետերի վրա:


Գորգի իդեալական ռելեֆային մակերևույթի շնորհիվ հնարավոր է պառկած վիճակում գտնվող հիվանդների մոտ կանխել պառկելահարուկների առաջացումը:


Քունը տուրմանային ներքնակի վրա ոչ միայն հաճելի է, այլև՝ օգտակար: Դուք քնում եք, իսկ տուրմանային կերամիկան աշխատում է՝ արձակում ինֆրակարմիր երկարալիք ճառագայթներ, ապահովում թույլ մագնիսական դաշտ, իոնիզացնում սենյակային օդը:


Երբ մարդու օրգանիզմն ունի ջերմության պակաս, դանդաղում է նյութափոխանակության գործընթացը, կուտակվում են շլակերն ու թունավոր նյութերը, ի հայտ են գալիս առողջական բազմաթիվ խնդիրներ:

 

 

Տուրմանային ներքնակը կօգնի վերականգնել Ձեր օրգանիզմը ՝

 

  • ողնաշարային խնդիրների
  • նյարդային համակարգի
  • սրտանոթային համակարգի
  • միզասեռական օրգանների
  • շնչառական համակարգի
  • որովայնի խոռոչի օրգանների և այլ խնդիրների դեպքում:

 

 

Օգտվողի ձեռնարկ