×
NM-5000


«NUGA BEST» ընկերության բազմաֆունկցիոնալ մերսող  մահճակալը համատեղում է`

 

 

  • ռեֆլեքսաթերապևտիկ ներգործություն
  • ձեռքով մերսման ազդեցություն
  • ինֆրակարմիր երկարալիք ճառագայթների ներգործություն

 


«NUGA BEST» բազմաֆունկցիոնալ մերսող մահճակալը հնարավորություն է տալիս իրականացնել մի շարք արդյունավետ կանխարգելիչ և վերականգնող միջոցառումներ` ընդգրկելով իր մեջ խնդիրների լայն տիրույթ, ինչպիսիք  են՝

 

  • հենաշարժական ապարատի`ողնաշարի հետ կապված խնդիրներ
  • սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ
  • նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ
  • սթրեսածին խնդիրներ
  • ֆիզիկական գերհոգնածություն
  • օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության անկում` արտաքին ազդեցության գործոնների նկատմամբ հարմարվողականության ունակության խախտումով, մետեոզգայնություն
  • օրգանիզմի ընդհանուր քաշի կառավարում և ավելորդ ճարպային շերտի վերացում
  • անչափահասների և պատանիների կեցվածքի շտկում:

 


Բազմաֆունկցիոնալ մերսող մահճակալ «NUGA BEST» NM-5000-ը բազմամյա հետազոտությունների   արդյունք է, որը ստեղծվել է մարդու առողջության վերականգնման և հատկապես  ողնաշարի վերականգնման համար: Այն կարող են օգտագործել տարբեր հասակի, քաշի և տարիքի մարդիկ:


Վաղուց ի վեր հայտնի են մերսման, կետային մերսման (մատով սեղմելու սկզբունքով), ողնաշարի ուղղման, ինչպես նաև կենսաբանական ակտիվ կետերի կետային այրման՝ 70°C ջերմաստիճանի դեպքում, դրական ազդեցություններն օրգանիզմի վրա:

 

Ներքին պրոյեկտոր

 

Ներքին պրոյեկտորը շարժվում է ողնաշարի երկայնքով` մեջքի մկանների երկայնքով իրականացնելով փափուկ և նուրբ մերսում: Այս սարքը տաքացնում է մարմինը ինֆրակարմիր ճառագայթների միջոցով և մինչև 3-5 սմ խորությամբ ներթափանցում մարմնի մեջ:  

 

 

Հինգ գնդիկանի պրոյեկտոր (կազմում է սարքավորման բաղկացուցիչ մասը)

 

Հինգ գնդիկանի պրոյեկտորն ունի հարմարավետ  դիզայն, որը հնարավորություն է տալիս այն տեղադրել մարմնի ցանկացած մասի վրա`  ինֆրակարմիր ճառագայթների կորուստները հասցնելով նվազագույնի:

 

 

Ջերմային մատ տուրմանային կերամիկայից

 

 

Տուրմանային կերամիկայից  պատրաստված ջերմային մատն օգտագործվում է ջերմային ազդեցության արդյունավետությունը ուժեղացնելու նպատակով: Նրանից արձակված ինֆրակարմիր երկարալիք ճառագայթները և բացասական լիցքավորված իոնները դրական են ազդում մարդու օրգանիզմի վրա:

 

Մկանների խթանիչ` ստիմուլիատոր  գոտի (կազմում է սարքավորման բաղկացուցիչ մասը)

 

Ցածր հաճախականության գոտին տեղադրվում է որովայնի կամ մարմնի ցանկացած հատվածում, որտեղ կան ավելորդ ճարպաշերտեր: Արդյունքում նվազում է ճարպային շերտը, մարզվում են մկանները և կարգավորվում է աղիների աշխատանքը:

 

 

Ստանդարտ դիրք` մեջքի վրա պառկած:
Օգտագործվում է մերսման սարքի հիմնական ռեժիմը:

 

 

Գլուխը 10-15 սմ հետ է մնում մատի եզրից
Այս եղանակով ներքին պրոյեկտորի լիսեռները ակտիվորեն ազդում են ողնաշարի պարանոցային հատվածի վրա:

 

 

Գլուխը 10-15 սմ դուրս է մնում մատի եզրից
Նման դիրքի ժամանակ ներքին պրոյեկտորի լիսեռները ակտիվորեն ազդում են ողնաշարի  գոտկատեղային հատվածի վրա:

 

 

Որովայնի մերսում:

Որովայնի մերսումը խորհուրդ է տրվում մարսողության,
աղիքային խնդիրների, փորի շրջանում ավելորդ ճարպային կուտակումների, սթրեսների դեպքում:

 

 

 

Շրջված դիրք` թիկունքը  դեպի տուրմանային կերամիկան, իսկ ոտքերը՝ լիսեռների կողմը
Այս դիրքով մերսումը խորհուրդ է տրվում հիմնական մատի վրա մերսում ընդունելուց առաջ` մկանների թուլացման, պարանոցի, կրծքավանդակի և գոտկասրբոսկրային շրջանի ցավերի վերացման համար:

 

 

Մոդել` NM-5000
Արտադրությունը` Հարավային Կորեա
Չափսերը` 2020 х 720 х 560  մմ
Լարումը` 220 Վ, 50 Հց
Հզորությունը` 250 Վտ
Արտադրանքի քաշը` 72 Կգ
Հավաստագրի համապատասխանեցում`
№ РОСС КR.AВ73.B05110